Իրանը՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին |amerikayidzayn.com|
17:49 - 15 փետրվարի, 2020

Իրանը՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: 

Իրանում մեկնարկել է խորհրդարնական ընտրությունների քարոզարշավը: Այն ընթանում է Թեհրան-Վաշինգտոն սուր հակադրման ֆոնին:

Իրանում լայնորեն ընթանում է քարոզարշավը փետրվարի 21-ի խորհրդարանական ընտրությունների համար: Այն կարևոր փոձություն է հոգևոր իշխող վերնախավի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ գերլարված հարաբերությունները:

Իրանի սահմանադրության պաշտպանների խորհուրդը պետք է հաստատի թեկնածուներին: Մոտ 14 հազար դիմող թեկնածուներից գրեթե կեսը ստացել են մերժում որպես թեկնածու գրանցվելու համար:

Գործող խորհրդարանի մեկ երրորդին ևս չի թույլատրվի մասնկացել ընտրություններին:

Այս ընտրությունները կարևոր նշանակություն ունեն արտաքին քաղաքականության համար, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա զարգացումների առումով: Հաշվի առնելով բազմաթիվ չափավոր հայացքներ ունեցող թեկնածուներին գրանցելու մերժումը՝ գալիք խորհդարանում մեծամասնություն կարող են կազմել այաթոլլա Ալի Խամենեիի կոշտ քաղաքականության կողմնակիցները:

Բարեփոխումների կողմնակից ուժերը հայտարարել են, որ իրենց թեկնածուների գրանցման մերժումը արգելափակում է նրանց թեկնածուների մուտքը խորհրդարան: Նրանք ընդգծում են արդար և ազատ ընտրությունների անցկացման հանրային պահանջը:

Խորհուրդը թեկնածուների գրանցումը մերժելու համար օգտագործել է բազմաթիվ պատճառներ՝ սկսած կոռուպցիայից մինչև Իսլամին հավատարիմ չլինելու մասին մեղադրանքները:

Թեհրանի ընտրատարածքների համար խորհդարանում նախատեսված է 30 մանդատ: Այստեղ պահպանողական ուժերին առաջնորդում է նախկին քաղաքապետ Մոհամադ Բաղեր Քալիբաֆը, ով նախկինում եղել է նաև էլիտար Հեղափոխության պահապաններ զորամիավորման հրամանատարը:

Այաթոլա Խամենեին իր աջակցությունն է հայտնել սահմանադրության պաշտպանների խորհրդի մերժման որոշումներին՝ ընդգծելով, որ հաջորդ խորհրդարարնում չպետք է լինեն գործիչներ, ովքեր կվախենան խոսել արտաքին թշնամու դեմ: Որպես հիմնական արտաքին թշնամի հանդես է գալիս ԱՄՆ, որի վարչակազմը դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից ու վերականգնել տնտեսական պատժամիջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել