Գրիգորի Սահակյանը սատարելու է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին
10:41 - 16 փետրվարի, 2020

Գրիգորի Սահակյանը սատարելու է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին

Ստեփանակերտի քաղաքապետի նախկին թեկնածու, ՊԲ զորամասի նախկին հրամանատար, Մարտական խաչի ասպետ Գրիգորի Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել՝ առաջիկա նախագահական ընտրություններում սատարել նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին՝ ում գաղափարներն ու սկզբունքները կիսում եմ, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում աջակցելու եմ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքին:

Մեզ բոլորիս մաղթում եմ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել