Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել |armtimes.com|
11:42 - 17 փետրվարի, 2020

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել |armtimes.com|

armtimes.com: Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բաժնի պետերի փոփոխություններ է արել:

Մասնավորապես նրա հրամանով ոստիկանության Վայքի բաժնի պետ Կարեն Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում:

Սերոբյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի նոյեմբերից:

Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը:

Ըստ այդմ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ է նշանակվել Խաչատրյանի տեղակալը:

Արման Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը՝ անցնելով երկարամյա ծառայության թոշակի:

Սպիտակի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել