Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|
13:22 - 17 փետրվարի, 2020

Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել  թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով:

Այս ամենի ֆոնին Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի իր դիտակետեր:

Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային և արևելյան շրջաններ թուրք զինվորականներ ուղարկելու և զինտեխնիկան համալրելու նպատակն է «պաշտպանել իր դիտակետերը Սիրիայում և կանխել փախստականների հոսքը դեպի Թուրքիա»:

Նշվում է, որ զրահատեխնիկայով բեռնված ավտոշարասյունը արդեն հատել է թուրք-սիրիական սահմանը:

Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել