«Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցություններին նոր առաջարկ ունի |aliq.ge|
11:50 - 19 փետրվարի, 2020

«Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցություններին նոր առաջարկ ունի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխող թիմն ընդդիմադիր կուսակցություններին առանձին-առանձին հանդիպումներ ու ընտրական համակարգի վերաբերյալ բանակցություններ է առաջարկում: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Կալաձեն նշել է, որ երկխոսությունը պարտադիր է, ինչի համար «Վրացական երազանքը» պատրաստ է, և պարտադիր չէ, որ բոլոր կուսակցությունները միասին լինեն հանդիպման ժամանակ:

Իշխող կուսակցության առաջարկն ընդդիմությունը չի ընդունում և հայտարարում է, որ «Վրացական երազանքը» ինքը հրաժարվեց երկխոսությունից, երբ ձերբակալեց ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավային:

Միավորված ընդդիմությունն այս առաջարկն անվանում է անջատողական քաղաքականություն, որի նպատակն ընդդիմությունում պառակտում մտցնելն է:

Վրաստանի իշխանությունն ընդդիմությանն առաջարկում էր ընտրական համակարգում փոփոխություններ կատարել՝ 77 համամասնական մանդատների քանակն ավելացնելով մինչև 100, իսկ մեծամասնական պատգամավորների քանակը նվազեցնել՝ հասցնելով 50-ի, սակայն ընդդիմությունը դեմ է այս առաջարկին: Փետրվարի 10-ին Վրաստանի գերագույն դատարանը որոշում կայացրեց Թբիլիսիի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր Գիգի Ուգուլավային ավելի քան 3 տարվա ազատազրկման դատապարտել, ինչից հետո, որպես բողոքի նշան, ընդդիմությունը լքեց իշխանության հետ բանակցությունների սեղանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել