«Վրացական երազանք»

«Վրացական երազանք–Ժողովրդավարական Վրաստան»-ը ձախակողմյան քաղաքական կուսակցություն է Վրաստանում։

Հիմնվել է 2012 թ-ի ապրիլի 21-ին բիզնեսմեն Բիձինա Իվանաշվիլու կողմից։

Վրաստանի 2012 թ. խորհրդարանական ընտրություններում մրցակցում էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ։ Ընտրությունների արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթեց ընտրություններում եւ Վրաստանի խորհրդարանում ստացավ տեղերի 50%-ից ավելին։

Վրաստանի իշխանությունը հայտնել է, որ երկրի ընդդիմությունը ծրագրում է պետական   հեղաշրջում իրականացնել |1lurer.am|

Վրաստանի իշխանությունը հայտնել է, որ երկրի ընդդիմությունը ծրագրում է պետական հեղաշրջում իրականացնել |1lurer.am|

1lurer.am: Վրացական ընդդիմությունը ծրագրում է հունիսի վերջին պետական ​​հեղաշրջում իրականացնել, եթե երկիրը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանա, ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» նախապատրաստում  է իշխանության տապալում՝ հայտնում է Radiosputnik-ը։ «Ընդդիմության հաշվարկներով՝ հունիսի վերջին Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, չպետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչն էլ կհանգեցնի «Ազգային շարժման» և նրանց արբանյակների կազմակերպած ժողովրդական անկարգությունների և պետական ​​հեղաշրջման»,- հայտարարել է Կոբախիձեն: «Վրացական երազանքի» ղեկավարը կարծում է, որ ԵՄ-ն պատճառ չունի մերժելու Վրաստանին՝ Միության անդամի թեկնածուի կարգավիճակի հարցում։ Կուսակցության գործիչը հավելել է, որ մի շարք ցուցանիշներով երկիրն առաջ է անցել Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք նույնպես Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։ «Վրաստանն արդեն կատարել է ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների 45 տոկոսը, ինչն աննախադեպ արդյունք է։ Ըստ այդ տվյալների՝ Վրաստանն առաջ է անցել ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլև մի քանի երկրից, որոնք արդեն ունեն թեկնածուի կարգավիճակ»,- հավելել է Կոբախիձեն։
15:49 - 30 մայիսի, 2022
Սաակաշվիլին վստահ է՝ ժողովուրդը վաղը պաշտպանելու է իրեն |azatutyun.am|

Սաակաշվիլին վստահ է՝ ժողովուրդը վաղը պաշտպանելու է իրեն |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կորցնում մոտ ապագայում բանտախուցը լքելու հույսը: Բանտարկված քաղաքական գործիչը, որն իրեն քաղբանտարկյալ է անվանում, վստահ է, որ Վրաստանի ժողովուրդն իրեն պաշտպանելու է հոկտեմբերի 14-ին, երբ նախատեսված է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հայտարարած ընդդիմության զանգվածային հանրահավաքը: Սաակաշվիլին հույս ունի բանտից ազատվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլից առաջ: Ռուսթավիի բանտից Վրաստանի նախկին նախագահը հերթական նամակն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, ընդգծելով, որ չի դադարեցնելու հացադուլը։ «Հոկտեմբերի 14-ին մենք պետք է շատ լինենք և մենք պետք է ցույց տանք բոլորին, որ մեր հասարակության մեջ կա սեփական արժանապատվության զգացում: Չնայած առողջությանս ամենօրյա վատթարացմանը՝ չեմ դադարեցնելու հացադուլը: Այս պահին սա միակ ու վերջին գործիքն է, որով ես կարող եմ պայքարել: Իհարկե, կցանկանայի դուրս գալ երկրորդ փուլից առաջ, որպեսզի ձեզ հետ պայքարեմ անխուսափելի հաղթանակի համար, բայց դրա համար հոկտեմբերի 14-ին մենք պետք է շատ լինենք, իսկ դրանից հետո պետք է գործենք համակարգված: Միայն անշահախնդիր ակտիվ քաղաքացիական դիրքով մենք կարող ենք փրկել մեր երկիրը և հասնել կոնկրետ արդյունքների, այդ թվում ՝ իմ մասով», - գրել է Սաակաշվիլին։ Իշխող «Վրացական երազանք»-ն, իր հերթին, կարծում է, որ երրորդ նախագահի նամակը հստակ ցույց է տալիս Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կուսակցության իրական մտադրությունները: Ըստ խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի, Միացյալ ազգային շարժումը հույս ունի ոչ թե հաղթել ընտրություններում, այլ «կրկնել 2003 թվականը», երբ Վրաստանում Սաակաշվիլիի առաջնորդությամբ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխությունը»։
12:57 - 13 հոկտեմբերի, 2021
«Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցություններին նոր առաջարկ ունի |aliq.ge|

«Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցություններին նոր առաջարկ ունի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխող թիմն ընդդիմադիր կուսակցություններին առանձին-առանձին հանդիպումներ ու ընտրական համակարգի վերաբերյալ բանակցություններ է առաջարկում: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Կալաձեն նշել է, որ երկխոսությունը պարտադիր է, ինչի համար «Վրացական երազանքը» պատրաստ է, և պարտադիր չէ, որ բոլոր կուսակցությունները միասին լինեն հանդիպման ժամանակ: Իշխող կուսակցության առաջարկն ընդդիմությունը չի ընդունում և հայտարարում է, որ «Վրացական երազանքը» ինքը հրաժարվեց երկխոսությունից, երբ ձերբակալեց ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավային: Միավորված ընդդիմությունն այս առաջարկն անվանում է անջատողական քաղաքականություն, որի նպատակն ընդդիմությունում պառակտում մտցնելն է: Վրաստանի իշխանությունն ընդդիմությանն առաջարկում էր ընտրական համակարգում փոփոխություններ կատարել՝ 77 համամասնական մանդատների քանակն ավելացնելով մինչև 100, իսկ մեծամասնական պատգամավորների քանակը նվազեցնել՝ հասցնելով 50-ի, սակայն ընդդիմությունը դեմ է այս առաջարկին: Փետրվարի 10-ին Վրաստանի գերագույն դատարանը որոշում կայացրեց Թբիլիսիի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր Գիգի Ուգուլավային ավելի քան 3 տարվա ազատազրկման դատապարտել, ինչից հետո, որպես բողոքի նշան, ընդդիմությունը լքեց իշխանության հետ բանակցությունների սեղանը:
11:50 - 19 փետրվարի, 2020