Թուրքիան հայտարարել է, որ Լիբիայում թուրքական նավի վրա բացված կրակը նպատակին չի հասել |ermenihaber.am|
12:13 - 19 փետրվարի, 2020

Թուրքիան հայտարարել է, որ Լիբիայում թուրքական նավի վրա բացված կրակը նպատակին չի հասել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է երեկ ՝ փետրվարի 18-ին Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավ խոցելու մասին «Լիբիայի ազգային բանկի» հայտարարությանը:

Քալընը պնդել է, որ թուրքական նավի վրա կրակել են, բայց կրակը թիրախին չի դիպել: Խոսնակն ավելացրել է, որ թուրքական կողմը պատասխան կրակ է բացել, ինչից հետո հակառակ կողմը դադարեցրել է կրակը:

Գեներալ Խալիֆե Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» հայտարարել էր, որ մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում ռմբահարել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ:

2011-ին Լիբիան մոտ 40 տարի ղեկավարած Մուամմար ալ-Քադդաֆիի իշխանության տապալումից հետո երկրում փաստացի երկիշխանություն է հաստատվել: Լիբիայի արևմտյան հատվածը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, ղեկավարում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, Երկրի արևելյան մասը գտնվում է գեներալ Խալիֆե Հաֆթարի գլխավորած «Լիբիական ազգային բանակի» վերահսկողության ներքո։

Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ) ճանաչում են ՄԱԿ-ը, արևմտյան երկրները, Թուրքիան և Կատարը։ Թուրքիան վերջին շրջանում զորք ու մեծաքանակ զինտեխնիկա է ուղարկել ԱՀԿ-ին՝ «ազգային բանկի» դեմ պայքարելու համար:

Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ Հաֆթարի գլխավորած «Լիբիայի Ազգային բանակին» աջակցում են Ռուսաստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել