ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|
09:01 - 20 փետրվարի, 2020

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|

aliq.ge: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հյուրընկալել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո գործընկերները առանձնազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացման հարցերը: Քննարկումները մասնավորապես վերաբերել են ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանը:

Գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբայան հայ գործընկերոջը ծանոթացրել է վրացական պաշտպանական ուժերում ընթացիկ բարեփոխումներին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները և Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամները:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Հերոսների հրապարակում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի ԶՈւ պատվիրակության անդամները կայցելեն Կրծանիսիում ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների և գնահատման միասնական  (JTEC) կենտրոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել