factor.am: «Հեղափոխությունից ի վեր բազմիցս իշխանությանը պահանջ է ներկայացվել քաղաքական գնահատական տալ անցյալին, սակայն իշխանությունը չի լսել հորդորները»,- «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկմանը ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Նա նշում է, որ նակինում պետության զավթման վիճակում ենք եղել և պետք է դա ախտորոշենք․ «Քաղաքական գնահատականը պետք է շոշափեր զավթման ողջ ծավալը և նախանշեր բարեփոխումները, որոնք երկիրը առաջ կտանեին։ Երկու կասկած ունեմ, որ իշխանությունը, օրինակ՝ ԱԺ-ն չի համարում, որ տեղի է ունեցել պետության զավթում, երկրորդ կասկածն է՝ մտահոգություն ունեն, որ միջազգային խայտառակ ճնշումների կենթարկվի մեր երկիրը։ Երկրորդ վարկածը քիչ հավանական է»,- ասաց Բարսեղյանը։
comment.count (0)