Իրանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գրասենյակ է ստեղծել |news.am|
21:12 - 20 փետրվարի, 2020

Իրանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գրասենյակ է ստեղծել |news.am|

news.am: Իրանի կառավարությունը «կորոնավիրուսի դեմ պայքարի եւ դրա կանխարգելման գրասենյակ է բացել»,- հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեյը։

«Նախագահի հրամանով առողջապահության նախարարությունում գրասենյակ է բացվել` կորոնավիրուսների դեմ պայքարի եւ դրա կանխարգելման համար»,- գրել է Ռաբիեյը Twitter-ի իր էջին: «Կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` այս խնդիրը լուծելու համար»,- հավելել է նա:

Ռաբիեյը նաեւ «ավելի համապարփակ գործողությունների» եւ «բոլոր քաղաքացիներին համագործակցության» կոչ է արել երկրում կորոնավիրուսների դեմ պայքարում:

Նախօրեին Իրանի Կում քաղաքում կորոնավիրուսից 2 մարդ էր մահացել, այսօր հայտնի էր դարձել երեք նոր դեպքի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել