aysor.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի կարծում, որ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվող եկամտային հարկի համահարթեցումը հարկման տեսակներից ընտրված լավագույն տարբերակն է։
«Համահարթ տոկոսադրույքների վերաբերյալ դժգոհությունները հիմանականում նրանում են, որ հարկման հավասարության սկզբունքը չի պահպանվում, ավելի մեծ եկամուտ և նվազ եկամուտ ստացողը նույն դրույքաչափով է հարկվում և կա սոցիալական անհավասարություն, կիսում եմ այդ տեսակերտը», - ասաց նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ աշխարհում հարկման երեք տեսակ կա և եկամտային հարկի համահարթեցումը դրանցից մեկն է, որի արդյունքում ստեղծվելիք սոցիալական անհավասարությունը կարելի է մեղմացնել՝ գույքահարկի պրոգրեսիվ հարկման համակարգ ներդնելով.
«Չեմ հավակնում ասել, որ ընտրված տարբերակն ամենալավն է, բայց հանրությանը պետք է ասել, որ անձի հարկումը պետք է նայել եկամուտների և գույքի միասնական հարկման տեսանկյունից։ Եթե կարողանում ենք գույքային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգ ներկայացնել, ապա եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքը չեզոքացվում է», - ասաց ՊԵԿ նախագահը։
comment.count (0)