Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում՝ տուժել է 37, զոհվել 9 մարդ |armenpress.am|
17:37 - 23 փետրվարի, 2020

Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում՝ տուժել է 37, զոհվել 9 մարդ |armenpress.am|

armenpress.am: Իրանում երկրաշարժից տուժածների հասել է 75-ի հայտնել է Իրանի նորությունների YJC կայքը՝ հղում կատարելով տեղի պաշտանյայի։

Ավելի վաղ տեղեկացվել էր Իրանում 25 տուժածների մասին։

«Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 75 մարդու»,- կայքին ասել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքի արտակարգ բժշկական ծառայության ղեկավար Մոջթաբի Ղամարին։

Նույն երկրաշարժից Թուրքիայում զոհվել է 9 մարդ, 37-ը՝ վիրավորվել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով, Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել