Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը |news.am|
21:38 - 24 փետրվարի, 2020

Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը |news.am|

news.am: Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիեն կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը, հաղորդում է Mehr-ը:

Նա հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին գլխավորել է կորոնավիրուսի դեմ պայքարի եւ կանխարգելման կոմիտեն: Նշելով, որ այժմ կորոնավիրուսը գլոբալ խնդիր է, նա խնդրել է իրանցիներին միասնական լինել եւ հետեւել առողջապահության նախարարության ցուցումներին:

Նա վստահեցրել է, որ կառավարությունը կարող է պայքարել վիրուսի դեմ եւ ունի դրա համար բոլոր հնարավորությունները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանում գրանցվել է վարակման 64 դեպք, 12 մարդ մահացել է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել