Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|
16:29 - 26 փետրվարի, 2020

Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հավանություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած օրինագծին, որով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ՝ մինչև վաճառքի ամիսը ներառյալ, գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:  

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Գ. Պապոյանը:

Պատգամավորը նշեց՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո մի քանի հանդիպում են ունեցել Կադաստրի կոմիտեի ղեկավարության հետ, բայց, այնուամենայնիվ, որոշում են կայացրել, որ կոմիտեի բարձրաձայնած հարցերի մասով նախագծում փոփոխություն չի լինելու:  Նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել, կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:

Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ քննարկել են նախագիծը, հեղինակները կաշխատեն նախագծի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել