armtimes.com: Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունից երրորդ անգամ ուղարկվել է Դատախազություն:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանն էլ փոխանցեց, որ քրեական գործը երեկ ստացել են:
2019 թվականի դեկտեմբերի 13-ին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու: Օրեր անց Դատախազությունը հայտնեց, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշել է մեղադրական եզրակացությունը չհաստատել և քրեական գործը վերադարձնել ՀՔԾ՝ լրացուցիչ քննություն կատարելու համար: Փետրվարի 5-ին ՀՔԾ-ն երկրորդ անգամ հայտարարեց նախաքննության ավարտ եւ գործն ուղարկեց Դատախազություն:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)