Պետք է բացառենք հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|
13:32 - 28 փետրվարի, 2020

Պետք է բացառենք հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հետագայում բացառի հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը:

Այս մասին Գրիգորյանն ասաց 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում:

«Հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները և դրանց հետագա բացառումը հանդիսանում է մեր անվտանգության հիմնական հիմնասյուներից մեկը: Ազգային անվտանգության ռազմավարությունում արտացոլված կլինեն անվտանգության բոլոր սպառնալիքները: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետագայում բացառենք որևէ նման զարգացում, երբ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են իրականացվում: Դրա երաշխիքը հզոր Հայաստանն է, որտեղ պետական բոլոր կառույցներն ուժեղ են, անվտանգության պատասխանատու ինստիտուտները բարձր մակարդակով են աշխատում, և դա հնարավորություն է տալիս նաև Հայաստանից դուրս բացառել նման զարգացումները»,- ասաց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել