24news.am: Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 79 439-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով, բուժվածներինը՝ 39 089։ Վերջին 1 օրում ամբողջ երկրում վարակման 427 նոր դեպք է գրանցվել, մահացել է 47 մարդ:
«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակով վարակման 79 251 հաստատված դեպքի մասին, 37 414 մարդ դեռևս վարակակիր է (7664-ը գտնվում է ծանր վիճակում), 39 002 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2835-ը մահացել են»,-այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն:
comment.count (0)