Իրանում 5 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով, 1-ը մահացել է. վարակվածները մոտ 600-ն են  |armtimes.com|
17:58 - 29 փետրվարի, 2020

Իրանում 5 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով, 1-ը մահացել է. վարակվածները մոտ 600-ն են |armtimes.com|

armtimes.com:  Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 200-ով՝ հասնելով 594-ի: Երկրում կորոնավիրուսի հետեւանքով արդեն 43 մարդ է մահացել: Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քյանուշ Ջահանբուրը հրապարակել է վիրուսի տարածման վերջին տվյալները:

Նրա փոխանցմամբ, փետրվարի 28-ին միայն երկրում 205 նոր դեպք է հաստատվել, որոնցից 9-ի համար հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով: Միաժամանակ, ԱՆ ներկայացուցիչը հավաստել է, որ 123 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից՝ լիարժեք առողջացումով:

Նշենք, որ Իրանում շարունակում են կորոնավիրուսով վարակվել նաեւ պաշտոնյաներ: Արդեն իսկ հայտնի է 5 պատգամավորի վարակման մասին, Մեջլիսի պատգամավորներից մեկի համար վիրուսով վարակվելն ավարտվել է մահով:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել