Խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա. պաշարները մեծ են |lragir.am|
13:08 - 02 մարտի, 2020

Խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա. պաշարները մեծ են |lragir.am|

lragir.am: Առևտրի խոշոր ցանցերում սննդամթերքի գների թանկացում տեղի չի ունեցել վերջին օրերին: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Երեկ տեսանք, որ մարդիկ խուճապահար վիճակով որոշակի խանութներից գնումներ են կատարում: Դրա անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Մենք ունենք հիմնական ապրանքների ծավալներ, նույնիսկ շաքարավազի ծավալն այնքան շատ է, որ կբավականացնի դեռևս մեկ տարի, նույնը վերաբերում է ալյուրին: Ուղղակի կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին մեծ ծավալների գնումներ չանել, դրա անհրաժեշտությունը բնավ չկա, որովհետև որևէ ապրանքի գծով այս պահին չունենք անհանգստացնող երևույթ»,- նշեց նա:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ չեն կարող ՀՀ բոլոր փոքր խանութներում հսկել իրավիճակը, բայց որևէ խոշոր խանութում գների որևէ բարձրացում չկա: «Մենք ամենօրյա կտրվածքով ստանում ենք ինֆորմացիա, նույնիսկ այսօր կխնդրեմ մեր խոշոր տնտեսվարողներին, որ նախկին և ներկա գները հրապարակեն, որ տեսնենք, որ նման խնդիր չկա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Իրանից բեռների ներկրման սահմանափակումներին՝ Գևորգյանն ասաց, որ չկա այդ երկրից ներկրվող այնպիսի ծավալի ապրանք, որը կարող է շուկայում դեֆիցիտ առաջացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել