2017 և 2018 թթ․ ՏՄՊՊՀ-ում աշխատակիցները պարգևատրվել են մոտ 15 մլն դրամով, իսկ 2021 թ․ ֆոնդը 100,7 մլն դրամ է |tert.am|
tert.am: 2017 թվականին ՏՄՊՊՀ-ի պարգևատրումները կազմել են 14 միլիոն 794 հազար 300 դրամ, իսկ 2021 թվականին՝ 100 միլիոն 757 հազար 800 դրամ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի գլխավոր քարտուղար Աշոտ Վահանյանը:
Հարցումն էր ուղարկվել էր ՏՄՊՊՀ՝ ճշտելու, թե որքան է կազմել ՏՄՊՊՀ-ի տարեկան բյուջեն 2017-ից մինչև 2021 թվականներին, և թե որքան է կազմել նույն տարիներին ընդհանուր պարգևավճարների ֆոնդը:
Հարցմանն ի պատասխան՝ կառույցից նշում են, որ 2017 թվականին տարեկան բյուջեն կազմել է 312 մլն 512 հազար 700 դրամ, 2018 թվականին՝ 323 մլն 768 հազար 900 դրամ, 2019 թվականին՝ 406 մլն 166 հազար 200 դրամ, 2020 թվականին՝ 437 մլն 140 հազար 200 դրամ, 2021 թվականին՝ 539 մլն 846 հազար 400 դրամ:
12:59 - 10 ապրիլի, 2021