Զրպարտության համար հայց ենք ներկայացնելու ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի. Ավշարի համայնքապետի փաստաբան |tert.am|
15:09 - 02 մարտի, 2020

Զրպարտության համար հայց ենք ներկայացնելու ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի. Ավշարի համայնքապետի փաստաբան |tert.am|

tert.am: Զրպարտության համար հայց ենք ներկայացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որ դիմենք դատարան, որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը:

«2018-ից իրենք տարատեսակ անանուն, անստորագիր, անհասցե գրություններով ստուգումներ են իրականացրել Ավշարում՝ պարզելու, գտնելու ինչ-որ լուրջ խնդիրներ, ֆինանսական չարաշահումներ, մինչդեռ ոչինչ չի հայտնաբերվել այդ ստուգումների հետևանքով»,- ասաց նա:

Նա պարզաբանեց, որ 2018-ին ինչ-որ բաներ էին փնտրում, չգտան, անցան երկրորդ ծրագրին և հին դպրոցի շենքի հետ կապված հարցը բարձրացրին: «Մարզպետարանից աշխատողներ էին եկել և կատարել տեղատեսություն, այնտեղ հայտնաբերելու բան չկար, իրենց խնդիրն էր ինչ-որ կերպ ֆինանսական չարաշահում գտնել համայնքի ղեկավարների գործողություններում»,- նշեց նա:

Սարգսյանն անդրադարձավ նաև այն հայտարարությանը, թե տարիներ առաջ՝ դեռ 2007-ին, Ավշար համայնքի ղեկավարը դպրոցի շենքն աճուրդի է հանել, և աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետև այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար: Սիմոնյանը նշեց, որ այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե այս գործողությունները երկու օրվա ընթացքում են եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել