Ավշար

Ավշարը գյուղ է ՀՀ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում՝ Երևան-Նախիջևան մայրուղու վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա։

Գյուղն ունի 1604 տնտեսություն։ Գյուղում գործում է «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ-ն, որը ՀՀ ալկոհոլային խմիչքներ արտադրող խոշոր գործարաններից է: Ավշարում հիմնադրվել է նաև մրգերի և բանջարեղենների վերամշակմամբ զբաղվող «Ավշար Պրոդ» գործարանը:

Դատախազությունը դիմել է դատարան Ավշարի դպրոցի նախկին շենքի վերադարձման համար. համայնքապետն ու նրա փաստաբանը հրաժարվում են պարզաբանել |hetq.am|

Դատախազությունը դիմել է դատարան Ավշարի դպրոցի նախկին շենքի վերադարձման համար. համայնքապետն ու նրա փաստաբանը հրաժարվում են պարզաբանել |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան վերականգնելու Ավշար համայնքի դպրոցի նախկին շենքի և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը։ Նախորդ տարվա մարտի 15-ին Արարատի մարզպետարանն իր կայքէջում հայտարարություն էր տարածել, որ հայտնաբերվել են ենթադրյալ խախտումներ, ըստ որի, List.am առքուվաճառքի կայքում դպրոցի նախկին շենքը 260 000 դոլարով վաճառելու հայտարարություն է տեղադրված։ Հայտարարությունը տեղադրվել է Ռազմիկ Գաբրիելյան օգտատիրոջ կողմից 2019 թվականի հունվարի 23-ին։ 2002 թվականի հոկտեմբերի 8-ին պետության սեփականություն հանդիսացող դպրոցի նախկին շենքը սեփականության իրավունքով տրամադրվել է Ավշար համայնքին, 2007-ին Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Թեմուրի Գրիգորյանը դպրոցի նախկին շենքն աճուրդի է հանել, շենքը գնել է նրա օգնական-վարորդ Պերճ Յուրիկի Միրզոյանը: Դրանից հետո, 2014 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր է կնքվել Պերճ Միզոյանի և Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի միջև, որն էլ համայնքապետ Գրիգորյանի դուստրն է։ Դպրոցի շենքի և այն սպասարկող հողամասի սեփականատեր է դարձել Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը, Կադաստրում կատարվել է սեփականության իրավունքի գրանցումը: Այնուհետև Հասմիկ Գրիգորյանը չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալության  է տվել «Մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ին։ Դպրոցի նախկին շենքի մասին հավաքագրված ողջ տեղեկությունը Արարատի մարզպետարանն ուղարկել է Գլխավոր դատախազություն։ Օրեր առաջ Արարատի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում  հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ Արարատի մարզի դատախազությունը դատական հայցով խնդրել է վերականգնել դպրոցի նախկին շենքի և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը։ «Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել․ «Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ավետիսյանի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող 0,6225 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, իսկ դրա արժեքը՝ 5.042.250 դրամը մուտքագրվել է այլ սուբյեկտի՝ Արարատի մարզի Ավշար համայնքի հաշվեհամարին: Նշված քրեական գործով վարույթը կարճվել և Սուրիկ Գրիգորյանի, Հայկազ Նազարյանի և Էդիկ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել այն հիմքով, որ անցել են քրեական պետասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները»,- նշված էր մարզպետարանի էջում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելին կարդացեք hetq.am-ում։  
19:15 - 10 ապրիլի, 2020
Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան՝ խնդրելով վերականգնել Ավշարի «Հին դպրոցի շենքի» նկատմամբ պետության սեփականությունը

Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան՝ խնդրելով վերականգնել Ավշարի «Հին դպրոցի շենքի» նկատմամբ պետության սեփականությունը

Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան՝ խնդրելով վերականգնել Ավշարի համայնքի «Հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը։ Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Արարատի մարզի դատախազության ընդդեմ Սուրիկ Թեմուրի Գրիգորյանի, Հայկազ Բալաբեկի Նազարյանի և Էդիկ Ավետիսի Ավետիսյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը: Սուրիկ Գրիգորյանը Ավշար համայնքի ղեկավարն է, Հայկազ Նազարյանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, Էդիկ Ավետիսյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն՝ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Հայկազ Նազարյանի ոչ իրավաչափ անզգույշ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող Ավշար համայնքում գտնվող «Հին դպրոցի շենք» անվանումը կրող շինության, այդ թվում նաև սպորտդահլիճի և կաթսայատան նկատմամբ գրանցվել է Ավշար համայնքի սեփականությունը և այն որպես պետական սեփականություն դուրս է մնացել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվառումից: Նույն որոշման համաձայն՝ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ավետիսյանի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող 0,6225 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, իսկ դրա արժեքը՝ 5.042.250 ՀՀ դրամը մուտքագրվել է այլ սուբյեկտի՝ Արարատի մարզի Ավշար համայնքի հաշվեհամարին: Նշված քրեական գործով վարույթը կարճվել և Սուրիկ Գրիգորյանի, Հայկազ Նազարյանի և Էդիկ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել այն հիմքով, որ անցել են քրեական պետասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Արարատի մարզի դատախազությունը ներկայացված հայցով խնդրել է վերականգնել «Հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը: Մասնավորապես՝ խնդրել է անվավեր ճանաչել «Հին դպրոցի շենքի» վերաբերյալ 08.10.2002թ. Ավշար համայնքի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, 17․12․2007թ․ «Հին դպրոցի շենքի» կայացված աճուրդը, Սուրիկ Գրիգորյանի և Պերճ Միրզոյանի միջև 26.12.2007թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը և տրված սեփականության իրավունքի վկայականը, կիրառել անվավերության հետևանքներ և վերականգնել «Հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը:
21:43 - 08 ապրիլի, 2020
Ավշարի համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին |armtimes.com|

Ավշարի համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին |armtimes.com|

armtimes.com: Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար՝ Սուրիկ Գրիգորյանը դատի է տվել մարզպետ Գարիկ Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գրիգորյանը պահանջում է զրպարտության միջոցով պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները հերքել եւ հասցված վնասը փոխհատուցել: Հայցը ներկայացվել է մարտի 10-ին եւ մակագրվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին: Հայցի պատճառի մասին ավելի վաղ Գրիգորյանի ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանը խոսել էր լրատվամիջոցների հետ՝ նշելով, որ մարզպետը հայտարարել է, թե Ավշար համայնքում տեղի են ունեցել կամայականություններ: Նա մեջբերել էր Սարգսյանի խոսքը, որն իրենք զրպարտություն են համարել. «Ունենք համայնքի ղեկավար, որի նկատմամբ քրեական գործ կար հարուցված, այս պահին արդեն դատական գործընթաց է սկսվելու՝ պետական գույքը համայնքային դարձնելու, ապա անօրինական սեփականցնելու հետ կապված։ Քրգործի շրջանակում համայնքի ղեկավարն ընդունել է մեղքը: Այժմ Ավշարի ղեկավարը փոխհատուցում է պետությանը պատճառված վնասը»։
13:21 - 14 մարտի, 2020
Զրպարտության համար հայց ենք ներկայացնելու ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի. Ավշարի համայնքապետի փաստաբան |tert.am|

Զրպարտության համար հայց ենք ներկայացնելու ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի. Ավշարի համայնքապետի փաստաբան |tert.am|

tert.am: Զրպարտության համար հայց ենք ներկայացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որ դիմենք դատարան, որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը: «2018-ից իրենք տարատեսակ անանուն, անստորագիր, անհասցե գրություններով ստուգումներ են իրականացրել Ավշարում՝ պարզելու, գտնելու ինչ-որ լուրջ խնդիրներ, ֆինանսական չարաշահումներ, մինչդեռ ոչինչ չի հայտնաբերվել այդ ստուգումների հետևանքով»,- ասաց նա: Նա պարզաբանեց, որ 2018-ին ինչ-որ բաներ էին փնտրում, չգտան, անցան երկրորդ ծրագրին և հին դպրոցի շենքի հետ կապված հարցը բարձրացրին: «Մարզպետարանից աշխատողներ էին եկել և կատարել տեղատեսություն, այնտեղ հայտնաբերելու բան չկար, իրենց խնդիրն էր ինչ-որ կերպ ֆինանսական չարաշահում գտնել համայնքի ղեկավարների գործողություններում»,- նշեց նա: Սարգսյանն անդրադարձավ նաև այն հայտարարությանը, թե տարիներ առաջ՝ դեռ 2007-ին, Ավշար համայնքի ղեկավարը դպրոցի շենքն աճուրդի է հանել, և աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետև այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար: Սիմոնյանը նշեց, որ այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե այս գործողությունները երկու օրվա ընթացքում են եղել:
15:09 - 02 մարտի, 2020
Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթարանի վարձն էլ 40 հազար դրամ է |hetq.am|

Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթարանի վարձն էլ 40 հազար դրամ է |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի Ավշար համայնքի բնակիչ Գրիգոր Խուրշուդյանի մանկահասակ երեխան մանկապարտեզ չի հաճախում, քանի որ գյուղում համայնքային մանկապարտեզ չկա, իսկ մասնավոր նախակրթարանի վճարը մեկ ամսվա համար 40 հազար դրամ է։ Հարևան Արարատ քաղաքի մանկապարտեզներում էլ ոչ տեղացի երեխաների համար 22 հազար դրամ վարձավճար է սահմանված։ Գրիգորի 3 երեխաներից միայն ավագն է հաճախել Ավշարի մանկապարտեզ, նա այժմ սովորում է դպրոցում։ Գրիգորն ասում է, որ համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու համար 22.000 դրամը շոշափելի գումար է, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ամսական այդքան գումար վճարել ու երեխային տանել Արարատի մանկապարտեզներ։ «Այն հարկերն ու տուրքերը, որ վճարում ենք համայնքին, վճարում ենք, որ ինչ֊որ բանից օգտվենք, եթե չենք օգտվելու, չենք վճարի, էդ գումարով մեր երեխաներին ավելի լավ տեղ կտանենք, կամ ամեն մարդ էդ վճարած հարկի գումարով իր փողոցը կասֆալտապատի, դռան դիմաց լույս կանցկացնի, բա հարկեր տալու իմաստը ո՞րն է, տալիս ենք, որ ճանապարհները բարեկարգվի, լուսավորվի, որ պայմաններ ստեղծվի երեխաների համար, բայց մինչև էսօր դեռ էն մինիմալն էլ չկա։ Մեծ գյուղ է, բայց մանկապարտեզ չունի, դա նորմա՞լ է, եթե մենք մեր վճարած հարկերի դիմաց ոչինչ չենք ստանալու, գյուղապետարան կոչվող կառույցը ինչի՞ համար է գործում»,- ասում է Գրիգորը։ Նա նաև նշեց, որ համայնքում գործող մասնավոր նախակրթարանի ամսական վճարը 40.000 դրամ է, ինչը հասանելի չէ գյուղի բնակիչների մեծ մասին։ «Եթե գյուղացիներից շատերին հասանելի չէ ամսական 22.000 վճարել ու իրանց երեխաներին Արարատի մանկապարտեզներ տանել, պարզ չի՞, որ 40.000 վճարելու հնարավորություն շատ քչերը կունենան»,– նշեց Գրիգորը։   Ավշար գյուղում խորհրդային տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել երեք մասնաշենք ունեցող մանկապարտեզի միայն մեկ մասնաշենքը։ Մյուս երկու մասնաշենքերը կիսակառույց էին մինչև նախորդ տարի։ Ավշարի ավագանին 2016 թ.-ին մանկապարտեզի կապիտալ նորոգումը ներառել էր համայնքի զարգացման քառամյա ծրագրում։ 2017 թ.-ին Կառավարությունը գումար էր հատկացրել Ավշարի մանկապարտեզի նորոգման համար, սակայն նույն տարվա աշնանը 35 միլիոն դրամը վերադարձել է Կառավարություն։ Պաշտոնական պարզաբանմամբ, մանկապարտեզի շենքը վթարային է եղել, և նոր է այդ հանգամանքն ի հայտ եկել։ Ավշարի ավագանին էլ 2017 թ.-ի վերջում որոշել է մանկապարտեզի գործող և 2 չգործող վթարային մասնաշենքերը ապամոնտաժել։ Համայնքի երեխաներն այդ պահից սկսած զրկվել են նախադպրոցական կրթությունից։ Մանկապարտեզի գույքը հետագայում դրվել է աճուրդի։ Քանի որ որոշվել է մանկապարտեզն ապամոնտաժել, 2018 թ.-ին էլ ավագանին որոշել է շենքի պանելները աճուրդով վաճառել։ Ո´չ մանկապարտեզի գույքի, ո´չ էլ երկաթբետոնե կոնստրուկցիաների աճուրդների արդյունքների մասին տեղեկություններ չկան։ Մանկապարտեզի տարածքում մեր այցելության ժամանակ ապամոնտաժման աշխատանքներ էին ընթանում։ Բանվորները քանդում էին երբեմնի գործող մանկապարտեզի համեմատած բարվոք մասնաշենքը, իսկ մյուս երկու մասնաշենքերից մեկը հողին էր հավասարեցված։ Ավշարի բնակիչների մի մասը իրենց երեխաներին տանում է Արարատ քաղաքում գործող մանկապարտեզներ, որոշները` համայնքում վերջերս բացված մասնավոր նախակրթարան, մյուս և հիմնական մասի երեխաները պարզապես մանկապարտեզ չեն հաճախում։ 2020 հունվարի 14-ին Արարատ քաղաքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում որոշվել է համայնքի ենթակայության մանկապարտեզներից օգտվողների համար Արարատ քաղաքի երեխաների դեպքում սահմանել 5000 դրամ վճար, իսկ այլ համայնքների երեխաների համար՝ 22.000 դրամ: Ավշար համայնքի բնակիչներն ասում են, որ Արարատի մանկապարտեզների վարձավճարի թանկանալուց հետո, շատերը չունեն հնարավորություն իրենց երեխաներին մանկապարտեզ տանելու։ «Լապտերիկ» խնամքի կենտրոն Գյուղացիների շրջանում տարածված տեսակետ կա, որ Ավշարում բացված «Լապտերիկ» խնամքի կենտրոնի տնօրեն Ռուբինա Դավթյանը կապ ունի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի ընտանիքի հետ, որոնք էլ Ռուբինա Դավթյանին օգնել են Ավշարում նման կենտրոն բացելու հարցում։ Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի և Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:26 - 21 փետրվարի, 2020
Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով, երեխաների կրթական իրավունքն է խախտվում. Արայիկ Հարությունյան

Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով, երեխաների կրթական իրավունքն է խախտվում. Արայիկ Հարությունյան

Ավշարի դպրոցում պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք, ցավոք, մինչև հիմա չեն կարգավորվում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցում տեղի ունեցող դասադուլներին ու գործադուլին: Նախարարը նշեց, որ նախարարության ներկայացուցիչներ են եղել դպրոցում և փորձում են վերականգնել աշակերտների իրավունքները: «Բայց այդ հարցում նաև ծնողները պետք է աջակցեն մեզ, և կարծում եմ՝ վերջնագրերով խոսելու տարբերակը, որը դրվել է, որ չենք գնա  դպրոց, մինչև որ տնօրենը չհեռանա՝ ճիշտ չէ: Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով, իրենց երեխաների կրթական իրավունքն է խախտվում»,- ասաց նա: Հարցին, թե ինչպես է վերաբերվում բարեկամական կապերով ուսմասվարին նշանակելու խնդրին, որը նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի հերքել, որ իր մորաքրոջ հարսն է դպրոցում ուսմասվար ընդունվել, նախարարն ասաց, որ նման բան չկա, որևէ ուսմասվար չի նշանակվել: Իսկ թե այդ դեպքում ինչի մասին էր խոսքը, Հարությունյանը նշեց, որ իբրև թե մորաքրոջ հարսին պետք է բերեին այդտեղ նշանակելու, բայց այնտեղ որևէ նշանակում չի եղել: Հարցին, թե նշանակումն այսինքն կասեցվե՞լ է, նախարարն ասաց, որ չի իմանում, պետք է Գարիկ Սարգսյանից հարցնել: Արայիկ Հարությունյանը նշեց, որ միանշանակ դեմ է խնամիաբարեկամական ծանոթներով կապերով նշանակումներին և պնդեց, որ այդ ձևով որևէ մրցույթ չի անցկացվել, և որևէ մեկը չի հաղթել: tert.am
08:49 - 21 մարտի, 2019
Հիասթափված դուրս ենք եկել մարզպետարանից.Ավշարի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյան

Հիասթափված դուրս ենք եկել մարզպետարանից.Ավշարի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօր՝ մարտի 20-ին մարզպետարան էր հրավիրել Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին՝ քննարկելու դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանի դեմ ուսուցիչների բոյկոտի արդյունքում ստեղծված իրավիճակը։Դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը հայտնեց, որ քննարկումն անցել է շատ լարված, և որևէ ընդհանուր հայտարարի չեն եկել. «Ոչ մի բան չի փոխվել։ Մենք մարզպետարանում էլ ենք ասել, որ չենք աշխատելու տնօրենի հետ։ Նույն զրույցը, նույն բանը, մենք բոլորս շատ հիասթափված դուրս ենք եկել մարզպետարանից, և եկել ենք դպրոց»,- ասաց նա։ Փոխտնօրենի խոսքով՝ Հերմինե Անդրեասյանը չի ուզում հանդիպել ծնողների հետ, և քայլեր չի անում դասապրոցեսը վերականգնելու ուղղությամբ, փոխարենը՝ մարզպետը ուսուցիչներին է հորդորել վերականգնել դասապրոցեսը։ «Միայն մեզ է պարտադրում՝ աշակերտներին բերենք ներս։ Մենք մեր որոշումը ծնողներին ասեցինք և հայտնեցինք, որ իրենց իրավունքն է, իրենց հետագա անելիքներին մենք չենք խառնվի։ Քննարկումը ավարտվեց նրանով, որ մենք ասացինք՝ թող 35 մանկավարժին ազատի աշխատանքից ու բերի վստահելի կադրեր։ Մեր դիրքորոշումը անփոփոխ է, մենք այդ տնօրենի հետ աշխատել չենք կարող»,-ասաց փոխտնօրենը։Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Գրեթե 500 աշակերտ այս պահին դասադուլ է անում, պահանջելով՝ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով  կադրային խտրականության, և, ինչպես ուսուցիչներն են նշում՝ անհարգալից վերաբերմունքի համար։ news.am
08:31 - 21 մարտի, 2019
Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի դպրոցի ուսուցիչներին |news.am|

Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի դպրոցի ուսուցիչներին |news.am|

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպում-քննարկում ունեցավ Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ։Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։ Դպրոցի ուսուցիչները միաձայն պնդեցին՝ իրավական հիմք չունի իրենց բողոքը, ներկա տնօրեն Հերմինե Անդրեասյանը վիրավորել է իրենց՝ որպես մանկավարժ։ Նրանց խոսքով՝ ի սկզբանե տնօրենի հետ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ վերջինս փորձել է աշխատանքից ազատել դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն արձանագրեց՝ ո՛չ Գայանե Մարտիրոսյանը, ո՛չ դպրոցից որեւէ այլ ուսուցիչ առանց հիմքի ազատված չէ, եւ չի էլ կարող կամայական սկզբունքով ազատումներ լինել։ Անդրադառնալով մամուլով շրջանառվող այն խոսակցություններին, թե դպրոցի տնօրենը մարզպետի բարեկամուհին է, մարզպետ Սարգսյանը եւս մեկ անգամ հերքեց՝ ազգակցական որեւէ կապ չունի վերջինիս հետ, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հերմինե Անդրեասյանը ցանկացել է դպրոցի փոխտնօրեն դարձնել իր մտերիմ ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին, ով մարզպետ Սարգսյանի մորաքրոջ հարսն է, ապա այս առիթով մարզպետը նշեց, որ Աստղիկ Հարությունյանը մարզի մեկ այլ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, իր կողմից նրան փոխտնօրեն նշանակելու որեւէ կարգադրություն չի եղել։ Գարիկ Սարգսյանը նաեւ ընդգծեց՝ որեւէ մեկը չի ուղղորդել նաեւ դպրոցի տնօրենի ընտրությունները, ինչը հաստատեցին նաեւ դպրոցական խորհրդից ընտրություններին մասնակից մանկավարժները։ Վերջինս եւս մեկ անգամ կոչ արեց՝ րոպե առաջ վերադառնալ դպրոց, շարունակել դասապրոցեսը, չխախտել երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը։ news.am  
14:03 - 20 մարտի, 2019
Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել․ Արարատի մարզպետարանի պարզաբանումը

Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել․ Արարատի մարզպետարանի պարզաբանումը

Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել Ավշարի դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պարզաբանման մեջ նշված է. «Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է, ապա հայտնում ենք, որ վերջինս ազգակցական որևէ կապ չունի մարզպետ Սարգսյանի հետ։ Ուզում ենք շեշտել, որ Արարատի մարզպետարանը և մարզպետ Գարիկ Սարգսյանը հետևողական են լինելու, որ և՛ Ավշարի, և՛ մարզի որևէ այլ դպրոցում կամայական և անօրինական որևէ գործողություններ, ազատումներ չլինեն։ Կոչ ենք անում ծնողներին և աշակերտներին չտրվել որևէ սադրանքի և հաճախել դպրոց»։ Արարատի մարզպետարան  
08:32 - 13 մարտի, 2019
Ավշար գյուղի դպրոցի տնօրենը խոստացել է հրաժարական տալ. Ուսուցիչներին մարզպետարան են հրավիրել

Ավշար գյուղի դպրոցի տնօրենը խոստացել է հրաժարական տալ. Ուսուցիչներին մարզպետարան են հրավիրել

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանը, տեսնելով ստեղծված վիճակը, խոստացավ գնալ մարզպետարան հրաժարականի դիմում գրելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը։ Նա հայտնեց, որ դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին հրավիրել են մարզպետարան՝ մեր վերջնական դիրքորոշումը հասկանալու համար։ «Այս պահին մենք սպասում են, քանի որ հարցը պետք է մարզպետարանում որոշվի։ Դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին հրավիրել են մարզպետարան՝ մեր վերջնական դիրքորոշումը հասկանալու համար։ Հիմա մենք պատրաստվում ենք գնալ մարզպետարան»։ Դպրոցի փոխտնօրենը պնդում է՝ իրենց զիջումների չեն գնա, Հերմինե Անդրեասյանը պետք է հրաժարական տա.  «Միայն մեկ բան կարող եմ ասել՝ ցույցի դուրս եկած բոլոր ուսուցիչներն ու ծնողները իրենց դիրքորոշման մեջ վստահ են, կոմպրոմիսի չենք գնալու։ Տնօրենը պետք է հրաժարական տա։ Մենք նրա հետ չենք աշխատի»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Ցուցարարները պնդում են՝ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։ news.am  
13:19 - 12 մարտի, 2019
«Տնօրենը մարզպետի մորաքրոջ հարսին է ուզում բերել». Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում դասադուլ է․  |News.am|

«Տնօրենը մարզպետի մորաքրոջ հարսին է ուզում բերել». Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում դասադուլ է․ |News.am|

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները այսօր՝ մարտի 12-ին, դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Ավշարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Փամփուկչյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։ Նրա խոսքով՝ Հերմինե Անդրեասյանը մոտ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է՝ ինչ ընտրվել է դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է առաջ բերել ուսուցիչների վրդովմունքը, հատկապես երբ պահանջել է, որ դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը ազատման դիմում գրի, որ «ինքը՝ տնօրենը կարողանա այդ պաշտոնում նշանակել իր ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին»։ Նրա խոսքով՝ իրենց վրդովվեցրել է նաեւ ուսուցիչների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։  Կարինե Փամփուկչյանը պնդում ՝ տնօրենը պիտի հեռանա, ոչ մի զիջման չեն գնալու։ «Ամբողջ գյուղը ոտքի վրա է։ Հիմա դպրոցում լարված վիճակ է, բոլոր ուսուցիչները, աշակերտները, ծնողները դրսում են։ Ծնողները շեշտում են, որ Ավշարի դպրոց իրենց երեխաներին չեն ուղարկելու, քանի դեռ դպրոցի տնօրենը Հերմինե Անդրեասյանն է»։ news.am
08:32 - 12 մարտի, 2019