Արցախի ոստիկանությունը բացահայտել է Վիտալի Բալասանյանի աջակիցների շտաբի վրա կպցրած նկարները և դրոշները պոկողի ինքնությունը
12:15 - 03 մարտի, 2020

Արցախի ոստիկանությունը բացահայտել է Վիտալի Բալասանյանի աջակիցների շտաբի վրա կպցրած նկարները և դրոշները պոկողի ինքնությունը

Մարտի 2-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել  առ այն, որ «168.am» կայքում նկատվել է «Հարձակվել են Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա, պոկել ու գողացել են պաստառները» վերտառությամբ տեղեկություն:

ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել  են, որ մարտի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում  Շուշի քաղաքի բնակիչ, 2002թ. ծնված Ի. Ա.-ն  պոկել է Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի ապակու վրա կպցրած Վ. Բալասանյանի նկարները, վերջինիս կուսակցության, ԱՀ և ՀՀ դրոշները:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել