pastinfo.am: ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ Գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։
«Արսեն Բաբայանի ու Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ ուղարկվել է դատարան»,-ասաց Գոռ Աբրահամյանը։
Դատախազությունը երկու անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և հետ էր ուղարկել ՀՔԾ։ Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն փոփոխել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները։
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար։
comment.count (0)