Մինչեւ հանրաքվեն ՍԴ-ն պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, այլապես՝ ամեն բան բովանդակազուրկ է. Արման Բաբաջանյան |armtimes.com|
18:57 - 03 մարտի, 2020

Մինչեւ հանրաքվեն ՍԴ-ն պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, այլապես՝ ամեն բան բովանդակազուրկ է. Արման Բաբաջանյան |armtimes.com|

armtimes.com: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական ճգնաժամի հաղթահարումն անկյունաքարային նշանակություն է ունենալու մեր երկրի զարգացման համար: «Կարեւոր է, որ մենք առաջնահերթ կերպով ախտորոշենք առաջացած ճգնաժամը, նրա հասցրած վնասները մեր պետության համար»,- Ազգային ժողովում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ որեւէ այլ նպատակ չի կարող արդարացնել այս ճգնաժամի հաղթահարման եւ հանգուցալուծման նման կտրուկ միջոցը, ինչպիսին հանրաքվեն է:

Սակայն, նրա համոզմամբ, մինչեւ հանրաքվեն Սահմանադրական դատարանի գործունեությունը պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական: «Առանց դրա Սահմանադրական հանրաքվեի ողջ գործընթացը բովանդակազուրկ է: Այլ խոսքով՝ եթե մենք չենք ասում, թե ինչն է մեզ բերել այս հանգրվանին, այդպես էլ չենք ունենալու այն պատասխանը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ի նոր ՍԴ-ն»,- եզրափակեց Բաբաջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել