ԱԺ-ն ընդունվեց խնամակալության նպաստ սահմանող նախագիծը
11:38 - 04 մարտի, 2020

ԱԺ-ն ընդունվեց խնամակալության նպաստ սահմանող նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Նախագծով առաջարկվում է խնամակալության նպաստ սահմանել և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում։ Նախագծի համահեղինակ,  Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է 450 անձի։ Պետբյուջեի վրա ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարվում էր այս օրենքի նախագիծը։ Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ով նշել էր, որ պետք է որոշակի կարգավորումներ ստեղծվեն, որպեսզի խուսափեն հնարավոր ռիսկերից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել