Նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, անկեղծ ասած՝ ցանկություն էլ. Վարչապետ |aysor.am|
18:06 - 04 մարտի, 2020

Նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, անկեղծ ասած՝ ցանկություն էլ. Վարչապետ |aysor.am|

aysor.am: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը վարչապետին հիշեցրեց նրա խոսքը, երբ վերջինս ասել էր, թե պետական համակարգում ծրարով փող ստանալը համակարգային կոռուպցիայի նշան է։

«Այս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինները զբաղվե՞լ են Ձեր այդ հայտարարությամբ և որևէ նման կոռուպցիոն բացահայտում իրականացվե՞լ է», - հարցրեց Մանե Թանդիլյանը։

«Ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, և անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ։ Երբ իրավապահ մարմիններն այնքան արդյունավետ կլինեն, որ կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, դա կնշանակի, որ մենք համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել։ Պետք է արձանագրենք, որ նման պրոցեսը կարող է տեղի ունենալ երկու մարդու միջև և այդ պրոցեսի բացահայտման հետ կապված ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է, նույնիսկ՝ ամենազարգացած իրավապահ համակարգ ունեցած երկրներում։

Այն պահին, երբ ես նման հայտարարություն արել եմ, այդ երևույթն արդեն իսկ դադարեցված է եղել, բացառվել է նման երևույթի գոյությունը և եթե հանկարծ այդպիսի տեղեկություններ ունենաք, խնդրում եմ, անպայման հայտնեք դրա մասին, որովհետև այդպիսի բան չկա և չպետք է լինի»,- պատասխանեց վարչապետը։

Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետն այդ հարցը տվել է իր ենթականերին և պատասխան ստացել է։

«Քանի որ Դուք էլ եք իմ կառավարությունում նախարար եղել, ես հիմա Ձեզ հարցնում եմ՝ տիկին Թանդիլյան, եղե՞լ է նման բան Ձեզ հետ, թե՞ ոչ», - պատասխանեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել