ՊՆ-ն ռազմարդյունաբերական գնումների 20 տոկոսն անում է տեղական արտադրանքից․ Տոնոյան |shantnews.am|
20:44 - 04 մարտի, 2020

ՊՆ-ն ռազմարդյունաբերական գնումների 20 տոկոսն անում է տեղական արտադրանքից․ Տոնոյան |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի պաշտպանության նախարարությունը իր գնումների 20 տոկոսն իրականացնում է տեղական ռազմարդյունաբերողներից։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Խոսքը վերաբերում է և՛ պետական, և՛ մասնավոր ձեռնարկություններին։

Պատգամավորի մտահոգությանը, որ որոշ գործարաններ հիմա կանգնած են, նախարարը պատասխանեց, որ ինքը ինֆորմացիային չի տիրապետում, և հավանական է, որ տարվա սկզբի հետ է պայմանավորված այդ պարապուրդը։

Նախարարն ավելացրեց, որ իրենք նախընտրում են և խրախուսում են տեղական արտադրողից գնումների իրականացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել