Չինացի գիտնականները հայտարարել են, որ նոր տեսակի COVID-2019 վիրուսը մուտացիայի է ենթարկվել, ու այժմ առկա է երկու տեսակ՝ S-cov և L-cov։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է երեքշաբթի օրը National Science Review գիտական ամսագրում։
Ըստ գիտնականների՝ L-cov տեսակի վիրուսն ավելի վտանգավոր է, այն ավելի շուտ է տարածվում և ավելի մեծ վնաս հասցնում մարդու շնչառական համակարգին։ Վիրուսի տեսակների հիմնական տարբերությունները՝
L-cov
• մահացության ավելի բարձր աստիճան,
• ավելի ագրեսիվ է, ու սիմպտոմներն ավելի տեսանելի են,
• ավելի հեշտ է պայքարել սիմպտոմների տեսանելիության պատճառով,
• առավել տարածված էր Ուհանում, աշխարհում տարածվածությունը մի քանի անգամ ցածր է։
S-cov
• մահացության աստիճանը շատ ավելի ցածր է,
• սիմպոտմները կ՛ամ շատ քիչ են, կա՛մ ընդհանրապես բացակայում են,
• տարածվում է ավելի արագ, քանի որ սիմպտոմատիկան շատ ավելի դժվար է նկատել,
• հայտնի չէ, թե արդյո՞ք S-cov-ով վարակվածության դեպքում ձեռք է բերվում իմունիտետ L-cov տեսակի վարակի նկատմամբ, թե՞ ոչ։
comment.count (0)