armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Երկրապահ կամավորականների միությունում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Նա նշել է, որ հայ ժողովուրդը ժամանակ առ ժամանակ իր միջից դուրս է բերում զավակներ, որոնք ստեղծում են հայրենասիրությունն ու հավատը, դա՝ փոխանցում մյուսներին: Վարչապետի խոսքով՝ հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել 90-ականների այն հավատը, որ պետք է փոխել սեփական ժողովրդին ու սեփական հավատը:
«Ռազմական մասշտաբային հաղթանակին պետք է հաջորդե կրթության հաղթանակը, տնտեսության հաղթանակը, եւ նույնպիսի հաղթանակներ պետք է արձանագրենք գիտության եւ մշակույթի, արվեստի, բոլոր բնագավառներում»,- նշել է ՀՀ վարչապետը:
comment.count (0)