Ադանայում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը |ermenihaber.am|
17:37 - 05 մարտի, 2020

Ադանայում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում Ադանայի նահանգում 15 օրով արգելվում են  բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը:

Ադանայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է 2020թ. մարտի 5-ից և կապված է Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից սիրիական բանակի դեմի իրականացվող «Գարնանային վահան» ռազմագործողության հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն  ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2020թ. մարտի 5-ից մինչև հունվարի 30-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները,  նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել