Հունաստանում հայերը կազմակերպում են «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» |lragir.am|
11:12 - 09 մարտի, 2020

Հունաստանում հայերը կազմակերպում են «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» |lragir.am|

lragir.am: Ընդառաջելով ՀՀ Ազգային ժողովի որոշումին, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սփյուռքահայությանն ուղղված կոչին, զորակցելու ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք մեր ժողովրդի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կամարտահայտությանը, և ընդառաջելով Հունաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների առաջարկություններին, առ այն, որ մեծ թվով հայրենակիցներ հակառակ երկիր մեկնելու իրենց ցանկությանը, հասկանալի պատճառներով հնարավորություն չեն ունենալու մասնակցել կազմակերպվող հանրաքվեին,

Հունաստանում կազմակերպվելու է Սահմանադրական փոփոխությունների ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ, շարունակելով աջակցել հայրենի ժողովրդի պայքարին, հանուն Հայաստանի օրինական պետականության, ինքիշխանության, պետական ինստիտուտների առողջացման և ապակոռուպացման, ինչու ոչ նաև Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդման։

Վստահ ենք, որ Հունաստանում բնակվող հայերը, ինչպես 2018 թ.-ի ապրիլի 21-ի օրհասական օրը, որ համախմբվելով Աթենքի կենտրոնական «Սինդաղմա» հրապարակում, իրենց զորակցությունը հայտնեցին Երևանի փողոցներում հանուն արժանապատվության ընթացող իրենց քույրերի և եղբայրների ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ, այս առիթով ևս լսելի կդարձնեն իրենց միահամուռ ձայնը։

Այս նպատակով,

  • Հունահայ համայնքի մի շարք հարգելի դեմքերի մասնակցությամբ կազմակերպվելու է վերկուսակցական ընտրական անկախ հանձնաժողով, որը վայելելու է համայնքի կառույցների մեծամասնության և ժողովրդի հարգանքն ու համակրանքը։
  • Հայտարարվելու են համացանցային և այլ կապի միջոցներ, ապահովելու համար հանրաքվեի քննարկումների և կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու մեր հայրենակիցների հնարավորությունը։
  • Խորհրդանշական հանրաքվեին, առանց խտրականության առիթ են ունենալու մասնակցել համայնքի բոլոր հայերը՝ անկախ նրանց գաղափարական պատկանելությունից և ՀՀ քաղաքացի լինել-չլինելուց։

Հունաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք, իրենց մասնակցությունը բերել Հայրենիքի անկախ պետականությանը զորակցող այս քայլին։

Խորհրդակցություններից հետո հայտարարվելու է քվեարկության ընթացակարգի մանրամասնությունները։

Ձեր առաջարկություններով, զորակցե՛ք ի սեր Հայաստանի ընթացող այս նախաձեռնությանը։

Հունաստանում «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» նախապատրաստող ժամանակավոր հանձնախումբ

Աթենք, 9 մարտի 2020 թ․
«Հայաստան» Լրատվական ցանց


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել