Նավթի գների անկումը մինչեւ 30 դոլար բյուջեի դեֆիցիտի կարող է հանգեցնել Ռուսաստանում. Fitch |news.am|
15:07 - 09 մարտի, 2020

Նավթի գների անկումը մինչեւ 30 դոլար բյուջեի դեֆիցիտի կարող է հանգեցնել Ռուսաստանում. Fitch |news.am|

news.am: Նավթի գների անկումը մինչեւ 30 դոլար մեկ բարելի դիմաց Ռուսաստանում կարող է բյուջեի դեֆիցիտի  եւ արժեզրկման հանգեցնել, կարծում է Fitch-ի բնական ռեսուրսների եւ հումքային ապրանքների խմբի ավագ տնօրեն Դմիտրի Մարինչենկոն:

«Դժվար թե Մոսկվան սպասում էր, որ նավթի գները կնվազեն մինչեւ 30 դոլար, հավանաբար, դա շատ տհաճ անակնկալ էր, այդ թվում նաեւ` նրանց համար, ով որոշում է կայացրել դուրս գալ գործարքից», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին:

Նավթի արժեքն անկում է ապրում այն լուրերի ֆոնին, որ ՕՊԵԿ+-ի երկրները կորոնավիրուսի պատճառով պահանջարկի կրճատման պայմաններում Վիեննայում ընթացող բանակցություններին չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ: ՕՊԵԿ-ն առաջարկում էր օրական 1.5 միլիոն բարելով լրարցուցիչ կրճատել նավթի արդյունահանումը մինչև 2020 թվականի ավարտը: Սակայն Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ էին այդ առաջարկին: Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես, պնդում էր, որպեսզի ընթացիկ պայմանավորվածությունները երկարաձգվեն միայն երկրորդ եռամսյակի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել