armenpress.am: Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններում հետևում է բացառապես ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Մենք նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններն իրականացնում ենք միայն առողջապահության նախարարության հրահանգներից ելնելով: Երևանի մետրոպոլիտենում և վերգետնյա քաղաքային տրանսպորտում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Նմանատիպ պաշտպանիչ գործողություններ իրականացվում են նաև ոչ համաճարակային իրավիճակների ժամանակ»,- նշեց Կարապետյանը:
comment.count (0)