Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի․ փոխնախարարը մանրամասնում է |hetq.am|
15:30 - 12 մարտի, 2020

Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի․ փոխնախարարը մանրամասնում է |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը վստահեցնում է, որ քայլեր են ձեռնարկվում Արտաշատի պատմական հողերի կատեգորիայի փոփոխման որոշումը վերանայելու ուղղությամբ։

«Դիմելու ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն՝ չեղարկելու Լուսառատի տարածքում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մեր նախորդ գրությունը»,– պարզաբանման մեջ ասաց փոխնախարարը։

Նախորդ շաբաթ հրապարակվել էր, որ Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող պատմական հողերի նշանակությունը փոխվել էր՝ դառնալով հասարակական կառուցապատման կատեգորիայի։ Լուսառատի բնակիչները մեզ տեղեկացրել էին, որ Արտաշատ քաղաքատեղիի բլուրներից երկուսի տարածքում Արարատի մարզպետի համագյուղացին ծրագրել է «Նոյան տապանի» տեսքով հյուրանոց կառուցել։ 

Մշակութային ոլորտը համակարգող փոխնախարար Խաչատուրյանը հայտնեց, որ տարածքում սկսվել է հնագիտական նոր գործընթաց, ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք, հնարավոր է, փոխեն նախագծի ընթացքը:

Նա ասաց, որ նոր տեխնոլոգիաների միջոցով տեսել են, որ ընդերքում բավական հարուստ քաղաքաշինություն կա։ «Հանդիպել ենք նաև հնագետների հետ, նրանք մեզ կուղարկեն համապատասխան հիմնավորող փաստաթուղթ, ըստ որի՝ հողի ընդերքում պատմամշակութային կոթողներ կան»,- ասաց փոխնախարարը: Կիրականացվի նաև Լուսառատի տարածքի նոր քարտեզագրում:

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել