Գյումրու աղմկահարույց ծեծի դեպքով ծառայողական քննություն է իրականացվել, որն ավարտական փուլում է. Ահարոնյան |armtimes.com|
20:20 - 12 մարտի, 2020

Գյումրու աղմկահարույց ծեծի դեպքով ծառայողական քննություն է իրականացվել, որն ավարտական փուլում է. Ահարոնյան |armtimes.com|

armtimes.com: Օրեր առաջ՝ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 հասցեում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի դեպքի հետ կապված հանգամանքները, նաեւ ահազանգերը ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել, որն ավարտական փուլում է: Քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանությունը բռնության վերաբերյալ ահազանգեր նախկինում այդ հասցեից չի ստացել: Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ահարոնյանն ասաց, որ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ միայն պարզվել է, որ ոստիկանությունն ընդամենը մեկ ահազանգ է ստացել 2018 թվականի հունվարի 7-ին: «Ահազանգը բռնությանը չի վերաբերել»,-ասաց Ահարոնյանը, ապա հավելեց. «Աղջնակի ազգականներից մեկը զանգահարել է ոստիկանություն եւ ասել, թող ոստիկան գա, ապա բողոքել է, որ նշված հասցեում անձ կա, եւ ինքը դեմ է, որ նա գտնվի այդ տանը: Ոստիկանները ժամանել են տուն, տանտիրուհին, այսինքն հանգուցյալը, նշել է, որ որեւէ խնդիր չկա, եւ տանը գտնվողն իր հյուրն է»։

Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության ընթացքում, ըստ Աշոտ Ահարոնյանի, լսվել են եւ հարեւանները, եւ տարածքի պատասխանատու ոստիկանության ծառայողները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել