Չեղարկման հրաման չկա, բայց հորդորում ենք չգնալ․ ԿԳՄՍ-ն՝ մշակութային միջոցառումների մասին |panarmenian.net|
12:02 - 14 մարտի, 2020

Չեղարկման հրաման չկա, բայց հորդորում ենք չգնալ․ ԿԳՄՍ-ն՝ մշակութային միջոցառումների մասին |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ-ում մարտի 15-ի դրությամբ կորոնավիրուսի պատճառով մշակութային միջոցառումներ չեղարկելու որոշում չկա, ասացին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային կապերի բաժնից:

Մարտի 13-ի երեկոյի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 13 դեպք կա:

«Առանձնահատուկ որևէ միջոցառում դադարեցնելու մասին խոսք չի եղել, բոլոր դեպքերում քաղաքացիներին հորդորում ենք միջոցառումներից, մարդաշատ վայրերից խուսափել: Ժամկետների մասով ևս ոչինչ ասել չենք կարող: Բոլոր միջոցառումների համար է հորդորը, կոչ ենք արել հատկապես երեխաներին զերծ պահել մասնակցությունից»,- ասացին նախարարությունից:

Մարտի 13-ին նախարարությունը կոչ էր արել բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, «մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է ավելի խիստ միջոցառումների անցնել՝ դադարելով այցելել թատրոններ, կինո, հանրային այլ վայրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել