Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները. Էջմիածնի քաղաքապետ
20:58 - 14 մարտի, 2020

Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները. Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ  Դիանա  Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` գրելով.

«Հարգելի՛ տնտեսվարողներ

(սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն)

Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ:

Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք սեփական ուժերով չեն կարողանում ձեռք բերել ախտահանող նյութեր:

Դրանք ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով

095237222

Մենք ավելի քան երբևէ պետք է լինենք զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել