Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով, մահացածներինը՝ նվազել 70 %-ով |tert.am|
10:33 - 15 մարտի, 2020

Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով, մահացածներինը՝ նվազել 70 %-ով |tert.am|

tert.am: Իտալիայում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

«Այսօր 527 ապքինված ունենք, ընդհանուր առմամբ, նրանց թիվը հասել է 1966-ի», ասել է Բորելին: Վերջինս հայտնել է, որ մեկ օրում 175 մարդ է մահացել: Նախօրեին նրանց թիվը կազմել էր 250: Այդպիսով, ցուցանիշը նվազել է 70 տոկոսով՝ նախորդ օրվա համեմատ: Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1441-ի:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է շուրջ 3500-ով՝ հասնելով 21 157-ի՝ ներառյալ ապաքինվածները:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել