Հնարավո՞ր է կորոնավիրուսով կրկնակի վարակումը և ինչով է պայմանավորված Իտալիայում մահացության բարձր ցուցանիշը. պարզաբանում ԱՀԿ-ից |shantnews.am|
15:00 - 15 մարտի, 2020

Հնարավո՞ր է կորոնավիրուսով կրկնակի վարակումը և ինչով է պայմանավորված Իտալիայում մահացության բարձր ցուցանիշը. պարզաբանում ԱՀԿ-ից |shantnews.am|

shantnews.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե կորոնավիրուսի տարածման գագաթնակեթն անցել է, քանի որ դրա համար բավարար տվյալներ դեռ չկան: Վույնովիչը խոսել է նաև Իտալիայում մահացության բարձր ցուցանիշի մասին:

 «Իտալիայում, ըստ ամենայնի, միանգամից մեծ թվով մարդիկ են վարակվել, բայց թե ինչպես, անհասկանալի է: Ներկայումս այդ ուղղությամբ հետազոտություններ են արվում: Մարդիկ ուղղակի կարող էին չհասկանալ, որ հիվանդացել են, չիմանալ ախտանշանները և թե ինչ են անելու դրանց առկայության ժամանակ: Որքան ծեր է բնակչությունը, այդքան շատ է մահացության ցուցանիշը»,- ասել է Վույնովիչը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսից մահացությունը կազմում է մոտ 3 տոկոս, իսկ ճշգրիտ թիվը պարզ կլինի համաճարակի ավարտից հետո:

 «Ներկայումս երեխաների և երիտասարդների շրջանում մահվան դեպքեր մենք չենք տեսնում, սակայն տարիքի ավելացման հետ մահերի վիճակագրությունն աճում է: 80-ից բարձր տարիքային խմբում մահացությունը կարող է հասնել 14 տոկոսի: Երեխաների մոտ հիվանդությունը շատ թեթև ընթացք ունի: Նաև կարող եմ ասել, որ առայժմ չունենք հիվանդության կրկնության դեպքեր, հետևաբար, հայտնի չէ, թե արդյոք կրկնությունը հնարավոր է: Դրա համար հիմա Չինաստանում հսկում են բուժված յուրաքանչյուր մարդու: Այդ ուղղությամբ Չինաստանը հսկայական աշխատանք է կատարում: Յուրաքանչյուր օր այնտեղ երկու տասնյակ գիտական հոդվածներ են հրապարակվում»,- նշել է Մելիտա Վույնովիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել