Իրավիճակը Էջմիածնից դուրս տանող ճանապարհներին. 129 մարդ ջերմություն ունի, նրանք տուն են ուղարկվել |armtimes.com|
12:42 - 16 մարտի, 2020

Իրավիճակը Էջմիածնից դուրս տանող ճանապարհներին. 129 մարդ ջերմություն ունի, նրանք տուն են ուղարկվել |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնի է, Էջմիածին քաղաքի ելումուտն ապահովող 27 ելքերից 24-ը երեկ գիշերվանից փակվել են: Բաց են միայն Վաղարշապատ-Երեւան, Վաղարշապատ-Աշտարակ եւ Վաղարշապատ-Մասիս ճանապարհները, որոնք հսկվում են հատուկ ոստիկանական խմբերի եւ բուժաշխատողների կողմից:

ՀՀ վարչապետը քիչ առաջ հայտնեց, որ 129 մարդու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանք ուղարկվել են հետ եւ կլինեն ինքնամեկուսացած: Վարչապետը հստակեցրեց, որ սա չի նշանակում, թե 129 մարդու մոտ վիրուս կա, բայց նրանք կլինեն հսկողության տակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել