Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու հարցում կա 3 տարբերակ |factor.am|
16:50 - 16 մարտի, 2020

Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու հարցում կա 3 տարբերակ |factor.am|

factor.am: Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում կա 3 տարբերակ։

Առաջինը նախագծով սահմանված տարբերակն է, ըստ որի՝ Առողջապահության նախարարության սահմանած երկրների ցանկ կազմել, որտեղից կարգելվի օտարերկրացիների մուտքը Հայաստան, իսկ պարետն իրավունք կունենա որոշակի փոփոխություններ մտցնել այս ցանկում։

Երկրորդ առաջարկը՝ ուղղակի արգելել բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, և երրորդը, որը վարչապետը համարում է ամենատրամաբանականը, արգելվի բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան, իսկ պարետը կարող է որոշակի բացառություններ սահմանել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Այն պահին, երբ դա հրապարակենք, ոչ մեկը չի թռնի Հայաստան, էլ չեն խորանալու՝ պարետը թույլ կտա՞, թե՞ չի տա։ Ես Ձեզ վստահեցնում եմ, պետք չի նման բան անել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել