Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 93-ի |armenpress.am|
18:11 - 16 մարտի, 2020

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 93-ի |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել Է 30-ով եւ հասել 93-ի: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ելույթ ունենալով կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման հակազդման համակարգող խորհրդի նիստում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում ներկայում, հաշվի առնելով այսօրվա վիճակագրությունը, գրանցվել Է 93 հիվանդացած, նրանցից չորսն ապաքինվել ու դուրս են գրվել: 79 մարդ գտնվում Է ստացիոնարում, նրանցից 57-ի մոտ հիվանդությունն ընթանում Է թեթեւ ձեւով՝ առանց որեւիցե ախտանշանի»,-ասել Է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել