shantnews.am: ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բադասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել են մի շարք հարցերի՝ ի՞նչ սահմանափակումներ են սպասվում երկրում արտակարգ դրության հայտարարումից հետո:
Բադասյանը նշեց՝ արտակարգ դրություն հայտարարելը չի նշանակում, որ այն, ինչ խոսեցին Կառավարության նիստում, բոլոր գործողություններն իրականացվելու են և միաժամանակ ՀՀ բոլոր տարածքներում: Արտակարգ դրությունը, օրինակ` սահմանային անցման կետերում կարանտինային ստուգման գործընթացն է, անձինք, որ ժամանում են ՀՀ, մեկուսացվելու են, բժշկական հետազոտություն անցնեն, հետո` կարանտին: Նախարարն ասաց, որ իրենք չեն սահմանափակել կրոնական հավաքները, սահմանափակում են դրել 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հավաքների վերաբերյալ:
ԶԼՄ-ների առումով՝ նախարարը նշեց, որ համաճարակի հետ կապված ցանկացած տեղեկություն՝ անձանց վիճակի, մեկուսացվածության մասին այնպիսի տեղեկություն, որ կարող է խուճապ առաջացնել, նմանատիպ որևէ հրապարակում թույլատրվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում անելով:
Բադասյանը նաև հայտնեց՝ մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա:
comment.count (0)