Պարետի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է մամուլի հետ կապերի պատասխանատու
16:42 - 18 մարտի, 2020

Պարետի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է մամուլի հետ կապերի պատասխանատու

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․
մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև որոշման
հավելվածի 23-րդ կետով`

1. Սահմանել, որ արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

2. Մանե Գևորգյանին՝ ապահովել իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովել իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը հայկական միասնական տեղեկատվական հարթակի կողմից կազմակերպվող մամուլի ասուլիսներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել