ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով 2 թուրք զինծառայող է սպանվել, 1-ը՝ վիրավորվել։ Բացի այդ նշվում է, որ Իդլիբում սրտի կաթվածից մահացել է նաև 1 թուրք զինվորական։
Նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է․
«Իդլիբի ապառազմականացված գոտում մեր ստորաբաժանումների ուղղությամբ ծայրահեղական որոշ խմբավորումների կողմից իրականացված հարձակման հետևանքով մեր զինծայողներից 2֊ը զոհվել, 1-ը վիրավորվել է»։
Նախարարությունը տեղեկացրել է, որ թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել թիրախների վրա։
comment.count (0)