panarmenian.net: Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված հայ երիտասարդը ՀՀ քաղաքացի է, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:
Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- ասվում է գրառման մեջ:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ վարակված և Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու շփման շրջանակը պարզված է:
«Մեր հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել»,-ասաց նա:
comment.count (0)