Գերմանիայի կառավարությունը 150 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ բյուջե է պատրաստում
 |news.am|
09:54 - 22 մարտի, 2020

Գերմանիայի կառավարությունը 150 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ բյուջե է պատրաստում |news.am|

news.am: Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ երկրի կառավարությունը 150 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ բյուջե է պատրաստում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների մեղմացման շրջանակներում, հայտնում է Reuters-ը։

«Հարյուր հիսուն միլիարդը խոշոր գումար է, սակայն դա կտա մեզ այն ճկունությունը, որի կարիքը մենք ունենք»,- նշել է Շոլցը։

Նրա խոսքերով՝ ամեն ինչի հետ մեկտեղ, երկրի կառավարությունը հող է նախապատրաստում, որպեսզի Գերմանիայի մյուս ինստիտուտները գերմանական ընկերությունների կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել