Հայտնի է, թե ինչու է Գերմանիայում կորոնավիրուսից մահացության մակարդակն անոմալ ցածր. Financial Times
 |tert.am|
12:52 - 22 մարտի, 2020

Հայտնի է, թե ինչու է Գերմանիայում կորոնավիրուսից մահացության մակարդակն անոմալ ցածր. Financial Times |tert.am|

tert.am: Բացատրվել է եվրոպական այլ երկրների համեմատությամբ Գերմանիայում կորոնավիրուսից մահացության անոմալ ցածր մակարդակը: Այս մասին գրում է Financial Times պարբերականը:

Պարբերականը նշում է, որ Գերմանիան ամենաշատ վարակվածության դեպքեր ունեցող երկրների հնգյակում է (ավելի քան 20 000 մարդ): Երկրում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ, ամբողջովին բուժվել է 180 մարդ: Միևնույն ժամանակ կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից մահացությունը ամենացածրներից մեկն է աշխարհում  (0,35%): Այլ երկրներում, որտեղ կորոնավիրուսն ավելի տարածված է այս ցուցանիշը 10%-ի (Իտալիայում), 3%-ի (Ֆրանսիայում), 5%-ի (Իսպանիայում) և 4%-ի (Չինաստանում):

Պարբերականի կողմից հարցված փորձագետները ենթադրում են, որ այդ անոմալիան պայմանավորված է համաճարակի համեմատաբար ավելի վաղ փուլի և վարակվածների ավելի ցածր միջին տարիքի հետ: Ռոբեևտ Կոխի ինստիտուտի գնահատականներով Գերմանիայում վարակված անձանց 80%-ի տարիքը չի հասնում 60-ի:

Բացի այդ, մասնագետները նշում են Բեռլինի` շաբաթական 160 000 անալիզներ անելու հնարավորությունը, որն ավելի շատ է, քան բոլոր եվրոպական երկրները միասին վերցրած` սկսած համաճարակի սկզբից:

Մեկ այլ հանգամանք է հիվանդանոցների պրոֆեսիոնալ սպառազինումն անհրաժեշտ միջոցներով: Մարտի կեսերին էլ Գերմանիան 10 000 նոր սարքավորումներով հագեցրեց հիվանդանոցները` հատուկ կորոնավիրուսը բուժելու համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել