Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները․ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։
Պարզաբանման մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ 2020 թ.-ի մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել տվյալ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առկա բացերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ, տեղեկացնում ենք.
Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
Մյուս կողմից, Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել՝ առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:
Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել մեկ միասնական մոտեցում՝ ապագայում հնարավոր աշխատանքային վեճերից խուսափելու և խնդիրները դատական կարգով չլուծելու համար:
Այս և ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու հանգամանքով պայմանավորված՝ Աշխատանքային օրենսգրքի մի շարք այլ կարգավորումներում ևս որոշակի լրացումներ կատարելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հրատապ ռեժիմով շրջանառության է դրվել Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ: Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝
Հարկ է նշել, որ Նախագծով ներկայացված մի շարք առաջարկներ բխում են աշխատանքային օրենսգրքի հիմնական սկզբունքներից (3-րդ հոդված), մասնավորապես,
Միաժամանակ, անդրադառնալով վերջին օրերին հնչած այն տեսակետին, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման մասով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ տնաշխատների՝ աշխատանքի և վարձատրության հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 98-րդ հոդվածով, տեղեկացնում ենք, որ գործող կարգավորմամբ՝ աշխատանքի վայրը համարվում է աշխատանքային պայմանագրի էական պայման, որի փոփոխման դեպքում գործատուն պարտավոր է նախապես ծանուցել աշխատողին կախված նրա ստաժից համապատասխան օր առաջ (Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մաս): Հաշվի առնելով, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն պետք է արագ արձագանքի ստեղծված մարտահրավերներին և հնարավորության դեպքում աշխատանքները կազմակերպի հեռավար եղանակով, նախագծով առաջարկվում է, որ այս իրավիճակում հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքի վայրի փոփոխություն:
Ինչ վերաբերվում է հեռավար աշխատանքի՝ Աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված լինելուն, ապա նշենք, որ այդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ ի սկզբանե, աշխատանքի բնույթից ելնելով, գործատուի և աշխատողի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր աշխատանքները տանից կատարելու վերաբերյալ:
Արտակարգ դրության պայմաններում ոչ թե կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ աշխատանքները հեռավար իրականացնելու համար, այլ ուղղակի փոփոխվում է աշխատանքի վայրը: Հետևաբար՝ ճիշտ չէ որևէ կերպ նույնականացնել տնաշխատների համար նախատեսված կարգավորումը՝ հեռավար եղանակով աշխատանք կատարելու կարգավորման հետ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատողի և գործատուի միջև ծագած խնդիրնեըը իրավասու է լուծելու համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակելու և պարզաբանումներ տրամադրելու շրջանակներում միայն: Նախարարությունը, իր լիազորութունների շրջանակներում, աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերութուններին միջամտելու իրավասություն չունի»:
comment.count (0)